Քաղաքականnւթյnւնը ինձ չի hետաքրքրnւմ․ ծանրամարտի աշխարhի չեմպիnն Uիմnն Մարտիրnuյան

«Ես գնացել էի ոսկի նվաճելու, պատկերացնում էի, որ պայքարն ավելի ուժեղ կլինի, բայց հաղթանակն ավելի հեշտ տրվեց»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց Սիմոն Մարտիրոսյանը, ով օրերս դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն և համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ անասելի դրական էներգիա և ցնծություն պարգևելով մեր հայրենակիցներին:

«Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո արդեն իմ նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է»,- նշեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնը՝ հավելելով, որ ինքնավստահությունը բարձրացել է և կա մոտիվացիա: «Պարտաճանաչության, պատասխանատվության, աշխատասիրության, կարգապահության և միայն դրական հատկանիշների շնորհիվ կարելի է հասնել բարձունքների»,- նշեց Ս. Մարտիրոսյանը: Նա նաև հավելեց, որ իր համար լեգենդ է եղել Յուրի Վարդանյանը և ձգտել է նրանից օրինակ վերցնել:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ քաղաքականությունն իրեն չի հետաքրքրում, քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյւոր  https://www.1in.am/2459611.html?fbclid=IwAR2MGU2255AOdIJ05uNI6ZeDmTC0PHK2CthQ1U1sIKUINTKmrLVhCgqsmDk

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*