Unվnրnւմ ենք պատրաuտել hայկական քյnւֆթա

Բաղադրիչներ

միս տավարի – 1 կգ
սոխ – 2 գլուխ
ձու – 1 հատ
ալյուր – 2 ճ/գ
կոնյակ – 2 ճ/գ
ջուր – 3/4 բաժակ
կարագ – ըստ ճաշակի
կարմիր պղպեղ – ըստ ճաշակի
սև պղպեղ – ըստ ճաշակի
աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Թարմ միսը 5-6 անգամ անցկացնում ենք մսաղացով, ապա ընթացքում ավելացնում ենք ջուրը, որից հետո լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, ալյուրը, մանրացրած սոխը, կոնյակը և համեմում ենք աղով ու պղպեղով։

Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնում ենք ու վերածում միասեռ զանգվածի։

Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք աղն ու դնում ենք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանում ենք 4 մասի, ձեռքերը թաթախում ենք ջրի մեջ ու փորձում ենք ստանալ գնդիկներ։
Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցնում ենք կաթսայի մեջ։

Եփում ենք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։

Համեղ քյուֆթան պատրաստ է։

Հանում ենք կաթսայից, կտրատում ենք ու մատուցում կարագով տաք վիճակում։

Աղբյւոր  https://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B5%D5%B8%D6%82%D6%86%D5%A9%D5%A1/?fbclid=IwAR2SSy4Pm1cZ488E-oc3hWuxw6oNiC5VNSikQ4-fzjJGkas3I_rjGdBM3hs

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*