Վերջшպեu գտш և կիuվпւմ եմ գшզարը կпրեական ձևпվ պատրաuտելпւ իuկակшն բաղադրատпմսnվ, չէի պատկերացնпւմ,пր այսքшն hեշտ է պшտրաuտվпւմ

1 կգ գազար
1 ճաշի գդալ շաքարավազ
2 ճաշի գդալ 9%-անոց քացախ
1 թեյի գալ աղ
70 գ. բուսայուղ
Աղացած կարմիր պղպեղ
4-6 պճեղ սխտոր
Համեմի սերմ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Գազարը մաքրել և անցկացնել հատուկ այս  ուտեսի համար նախատեսված քերիչով, որպեսզի ստացվեն  երկար բարակ ձողիկներ, և որքան երկար, այնքան լավ:

Ավելացնել շաքարավազը և աղը,  լցնել քացախը և լավ խառնել  ձեռքերով 3 րոպեից ոչ պակաս, որպեսզի գազարի հյութը արտազատվի:

Թողնել 15 րոպե,  որպեսզի հյութը ներծծվի, այնուհետև ավելացնել կարմիր պղպեղը և կրկին խառնել ձեռքերով:

Բուսայուղը տաքացնել, սակայն չեռացնել, և լցնել աղցանի վրա ու լավ խառնել:

Ավելացնել ճզմած սխտորը, կրկին լավ խառնել և ծածկել կափարիչով ու թողնել 10-15 րոպե:

Այնուհետև ավելացնել  համեմի մանրացված սերմեր: Թողնել սենյակային ջերմաստիճանում  1-2 ժամ, այնուհետև դնել սառնարանը 3-4 ժամ:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*