Ուղղшկի ապշեցпւցիչ է, թխվելпւ ընթացքпւմ խմпրն ինքն իրեն շերտավпրվnւմ է, իuկ пւտելիu՝ hալչпւմ բերանпւմ, աhш թե ինչ է անhրшժեշտ

Այս թխվածքի յուրօրինակությունը նրանում է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է և ստացվում է նրբահամ թխվածք նուրբ կրեմային միջուկով:

Բաղադրիչներ

4 հատ ձու
115 գ ալյուր
1 բաժակ ջուր
2 բաժակ տաք կաթ
125 գրամ կարագ
1 բաժակ շաքարավազ
1 թ.գդալ վանիլին
Պատրաստման եղանակը

Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել մինչև պնդանա:

Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել:

Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակել հարելով ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:

Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*