Քшնшքեռցի Sпւյը՝ իրեն կրшկելпւ մшuին․ Փшկшգծերը բшցվել են․․․

ժամեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ այսօր, կեսգիշերն անց, Երևանում հրազենային վնասվածքներ է ստացել «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանը… Ըստ այդ լուրի՝ Քանաքեռ-Զեյթունում կրակել են քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի վրա․․․ Yerkir.am- զրույց է ունեցել Արթուր Ղազարյանի․ (Տույի) հետ, և նրանից անձամբ ճշտել մանրամասները․․․ Համացանցում տարածված տեղեկությունը, թե երեկ Քանաքեռում հնչած կրակոցներն ուղղված են եղել նույն թաղամասի

բնակիչ Արթուր Ղազարյանի («Քանաքեռցի Տույ») վրա, իրականության հետ որևէ կապ չունի։ Այդ լուրը հերքեց ինքը՝ Արթուր Ղազարյանը․․․ Մեր թղթակցի հետ զրույցում Արթուր Ղազարյանը նշեց, որ երեկ քաղաքից բացակայել է, հիմա էլ տանն է՝ ողջ-առողջ․․․ Միաժամանակ ցավ հայտնեց, որ նման տեղեկությունը հոգեբանական հարված է հատկապես իր ընտանիքի անդամներին․․․ «Լավ է, դուստրս ու փոքր որդիս տանն են, ու դպրոցում նման հիմար լուր չեն կարդա։ Բայց ի՞նչ ասեմ, երբ Լոնդոնում ուսանող ավագ որդիս հանկարծ համացանցում կարդա նման տեղեկատվություն։ Դրա պատասխանն ո՞վ է տալու», հավելեց նա․․․

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*