Վերջшպեu եu nրпշեցի, ի պшտիվ թшվշյա hեղափпխnւթյան, փпխել նшև իմ իմիջը․ Նաիրш Զпhրաբյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է եւ ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն կատարած աշխատանքով։ Իսկ ինչո՞ւ հիմա, ո՞ւմ խորհրդով է

փոխել իմիջը։ «Ընդամենը սանրվածքի փոփոխություն էր, եւ ուրախ եմ, որ դրական արձագանք գտավ եւ դուր եկավ շատ-շատերին»։ Զոհրաբյանը չի թաքցնում, որ սանրվածքի հարցում միշտ եղել է պահպանողական ու ընկրկել է միայն ոճաբան ընկերոջ՝ Վահագն Խաչոյանի համառ առաջարկների առաջ․ «Նա անընդհատ հորդորում էր ինձ փոխել սանրվածքս ու բացել ճակատս։ Եվ վերջապես ես որոշեցի, ի պատիվ թավշյա հեղափոխության, փոխել նաեւ իմ իմիջը եւ իսկապես շատ ուրախ եմ, որ նոր իմիջս բավականին դրական արձագանք գտավ»։ Իսկ պլաստիկ վիրահատություն, այլ միջամտություններ եղե՞լ են։ «Բացարձակապես չկան»։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*